Google One-ի հետ կապված հարցե՞ր ունեք: Մենք ունենք պատասխանները:
Google One-ի վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Ո՞րն է տարբերությունը Google One-ի և Google Drive-ի միջև:
Google Drive-ը պահեստի ծառայություն է: Google One-ը՝ սակագնային պլան, որի շնորհիվ դուք ավելի շատ տարածք եք ստանում: Այդ տարածքը բաշխվում է Google Drive, Gmail և Google Լուսանկարներ ծառայությունների միջև: Բացի այդ, Google One-ի հետ միասին դուք լրացուցիչ բոնուսներ եք ստանում և կարող եք կիսվել բաժանորդագրությամբ ձեր ընտանեկան խմբի հետ:
Google Drive-ի օգտագործման գործընթացում ոչինչ չի փոխվի, այնպես որ անհանգստանալու կարիք չկա, որ ինչ որ բան կկորի կամ կտեղափոխվի:
Իմացեք, թե ինչպես է Google One-ն աշխատում Google Drive-ի, Gmail-ի և Google Լուսանկարների հետ:

Ի՞նչ տարբերություն կա Google One-ի ամպային տարածքի և յուրաքանչյուր Google հաշվում ներառված ամպային տարածքի միջև
Բոլոր Google հաշիվները ներառում են 15 ԳԲ տարածք, որը բաշխված է Google Drive, Gmail և Google Լուսանկարներ ծառայությունների միջև։ Google One-ին անցնելուց հետո ձեր ընդհանուր տարածքն ավելանում է՝ դառնալով առնվազն 100 ԳԲ (կախված ձեր ընտրած պլանից)։ Դուք նաև ստանում եք բաժանորդագրության լրացուցիչ առավելություններ ու Google-ի փորձագետներից անմիջական օգնություն ստանալու հնարավորություն, և այս ամենով դուք կարող եք կիսվել ձեր ընտանեկան խմբի հետ։ Իմանալ ավելին Google One-ի միջոցով տարածքի ավելացման մասին։

Ինչպե՞ս կարող եմ օգտագործել Google One-ը, եթե բաժանորդ չեմ։
Դուք կարող եք պահուստավորել ձեր Android կամ iOS հեռախոսի տվյալները, ինչպես նաև տարածք ազատել Google հաշվում՝ հիշողության կառավարիչի միջոցով։ Եթե բաժանորդագրվեք Google One-ին, կստանաք լրացուցիչ հնարավորություններ, օրինակ՝ ընդլայնված ամպային տարածք, օգնություն Google-ի փորձագետներից և բացառիկ առավելություններ։

Ո՞ւմ հետ կարող եմ կիսվել Google One-ի իմ պլանով:
Google One-ի ձեր սակագնային պլանով կարող եք կիսվել ընտանիքի մինչև 5 անդամի հետ՝ առանց հավելյալ վճարելու (այսինքն, ձեզ հետ միասին 6 հոգի): Երբ ստեղծեք նոր ընտանեկան խումբ, դուք կարող եք ավելացնել ընտանիքի այլ անդամների կամ հեռացնել նրանց:
Եթե դուք արդեն Google-ում ընտանեկան խմբի անդամ եք, ապա կարող եք կիսվել Google One-ի ձեր սակագնային պլանով խմբի մյուս անդամների հետ: Ինչպես կիսվել Google One-ի բաժանորդագրությամբ:

Ի՞նչ տվյալներ են հասանելի դառնում իմ ընտանեկան խմբի անդամներին: Արդյո՞ք նրանք տեսնում են իմ պահած ֆայլերը:
Դուք կարող եք կիսվել Google One-ի բոլոր առավելություններով ձեր ընտանեկան խմբի հետ: Ընդ որում ձեր անձնական ֆայլերը հասանելի կլինեն միայն ձեզ: Ընտանեկան խմբի անդամները համատեղ կօգտվեն Google One-ի սակագնային պլանում ներառված տարածքից: Սակայն ձեր ընտանեկան խումբը չի կարող տեսնել, թե ինչ ֆայլեր եք պահում, եթե դուք դրանցով հատուկ չեք կիսվել նրանց հետ Google Drive-ի, Gmail-ի կամ Google Լուսանկարների միջոցով: Ինչպես կիսվել Google Drive-ի ֆայլերով:
Ընտանեկան խմբի բոլոր անդամները նույնպես կարող են անմիջական օգնություն ստանալ Google-ի փորձագետներից, ինչպես նաև օգտվել անդամակցության բոնուսներից (սա չի վերաբերում ծնողների կողմից կառավարվող հաշիվներին): Որոշ բոնուսներ հնարավոր է օգտագործել միայն 1 անգամ՝ «ով առաջինը դիմի, նա էլ կստանա» սկզբունքով:

Ինչպե՞ս գնել Google One-ի որևէ սակագնային պլան
Google One հավելվածի միջոցով սակագնային պլան ձեռք բերելու համար կատարեք ստորև նշված քայլերը։ Կարող եք նաև սակագնային պլան գնել Google One-ի կայքից։

Դեռ հարցե՞ր ունեք: Այցելեք Օգնության կենտրոն:
Հենց որ դառնաք Google One-ի անդամ, դուք կարող եք ուղղակիորեն կապվել Google-ի փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն Google-ի արտադրանքների և ծառայությունների (այդ թվում Google One-ի) վերաբերյալ ձեր բոլոր հարցերին: