Սկսած ամսական 1,99 $-ից

Google One-ի հետ կապված հարցե՞ր ունեք: Մենք ունենք պատասխանները:

Տվյալների պահեստ

Ինչո՞վ է տարբերվում Google One-ի միջոցոց տրամադրվող տարածքը Google հաշվի հետ տրամադրվող անվճար տարածքից:

Բոլոր Google հաշիվները ներառում են 15 ԳԲ անվճար տարածք, որը բաշխված է Google Drive, Gmail և Google Լուսանկարներ ծառայությունների միջև: Երբ անցնում եք Google One-ի, ձեր ընդհանուր տարածքն ավելանում է մինչև 100 ԳԲ կամ նույնիսկ ավելի՝ կախված ձեր ընտրած պլանից: Դուք նաև ստանում եք անդամակցության հատուկ բոնուսներ ու Google-ի փորձագետներից անմիջական օգնություն ստանալու հնարավորություն, և այս ամենով դուք կարող եք կիսվել ձեր ընտանեկան խմբի հետ:

Ի՞նչն է տարածք զբաղեցնում և ինչը՝ ոչ:

Google Drive. «Իմ դրայվի» ֆայլերի մեծ մասը, այդ թվում՝ PDF ֆայլերը, պատկերները, տեսանյութերը և աղբարկղի տարրերը։

Gmail. նամակներն ու առդիրները՝ ներառյալ «Սպամ» և «Աղբարկղ» պանակների տարրերը:

Google Լուսանկարներ. Լուսանկարներ և տեսանյութեր՝ պահված օրիգինալ որակով:

Մանրամասն այն մասին, թե ինչպես է պահեստն աշխատում Google One-ի հետ:

Ինչպե՞ս կարող եմ տեսնել, թե որքան տարածք եմ օգտագործում:
Ի՞նչ կպատահի իմ ֆայլերի հետ, եթե իմ տարածքը սպառվի:

Եթե ձեր տարածքը սպառվի, դուք ոչինչ չեք կորցնի: Այդուհանդերձ դուք չեք կարողանա նոր ֆայլեր պահել Google Drive-ում, կամ օրիգինալ որակով նոր լուսանկարներ ու տեսանյութեր՝ Google Լուսանկարներում, և ոչ էլ կկարողանաք նամակներ ստանալ Gmail-ի ձեր հասցեին:

Ավելի շատ տարա՞ծք է հարկավոր: Կարող եք անցնել Google One-ի կամ փորձեք տարածք ազատել:

Դեռ հարցե՞ր ունեք: Այցելեք Օգնության կենտրոն:

Հենց որ դառնաք Google One-ի անդամ, դուք կարող եք ուղղակիորեն կապվել Google-ի փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն Google-ի արտադրանքների և ծառայությունների (այդ թվում Google One-ի) վերաբերյալ ձեր բոլոր հարցերին:

Google