Google One-ի ձեր սակագնային պլանով կարող եք կիսվել ընտանիքի մինչև 5 անդամի հետ՝ առանց հավելյալ վճարելու (այսինքն, ձեզ հետ միասին 6 հոգի): Երբ ստեղծեք նոր ընտանեկան խումբ, դուք կարող եք ավելացնել ընտանիքի այլ անդամների կամ հեռացնել նրանց:
Եթե դուք արդեն Google-ում ընտանեկան խմբի անդամ եք, ապա կարող եք կիսվել Google One-ի ձեր սակագնային պլանով խմբի մյուս անդամների հետ: Ինչպես կիսվել Google One-ի բաժանորդագրությամբ:

Դուք կարող եք կիսվել Google One-ի բոլոր առավելություններով ձեր ընտանեկան խմբի հետ: Ընդ որում ձեր անձնական ֆայլերը հասանելի կլինեն միայն ձեզ: Ընտանեկան խմբի անդամները համատեղ կօգտվեն Google One-ի սակագնային պլանում ներառված տարածքից: Սակայն ձեր ընտանեկան խումբը չի կարող տեսնել, թե ինչ ֆայլեր եք պահում, եթե դուք դրանցով հատուկ չեք կիսվել նրանց հետ Google Drive-ի, Gmail-ի կամ Google Լուսանկարների միջոցով: Ինչպես կիսվել Google Drive-ի ֆայլերով:
Ընտանեկան խմբի բոլոր անդամները նույնպես կարող են անմիջական օգնություն ստանալ Google-ի փորձագետներից, ինչպես նաև օգտվել անդամակցության բոնուսներից (սա չի վերաբերում ծնողների կողմից կառավարվող հաշիվներին): Որոշ բոնուսներ հնարավոր է օգտագործել միայն 1 անգամ՝ «ով առաջինը դիմի, նա էլ կստանա» սկզբունքով:

Այո, դուք կարող եք կիսվել բոնուսներով ձեր ընտանեկան խմբի անդամների հետ: Այդուհանդերձ, որոշ բոնուսներ եզակի են: Դա նշանակում է, որ այդպիսի բոնուսից կարող է օգտվել ընտանեկան խմբի անդամներից միայն մեկը: Մանրամասն՝ անդամակցության բոնուսների մասին:
Նշում. ծնողների կողմից կառավարվող հաշիվներին ոչ բոլոր առավելություններն են հասանելի (օր.՝ Google-ի փորձագետների հետ կապվելու հնարավորությունը հասանելի չէ):

Ոչ: Դուք չեք կարող որոշել, թե ձեր ընտանեկան խմբի անդամներից յուրաքանչյուրը որքան գիգաբայթ պետք է ստանա: Ուզում ենք հիշեցնել, որ ընտանեկան խմբի բոլոր անդամներն իրենց Google հաշիվներում արդեն 15 ԳԲ անվճար տարածք ունեն: Նրանք կսկսեն օգտվել Google One-ի ընդհանուր տարածքից միայն այն դեպքում, երբ նրանց 15 ԳԲ անվճար տարածքն ամբողջությամբ սպառված լինի:

Դեռ հարցե՞ր ունեք: Այցելեք Օգնության կենտրոն:
Հենց որ դառնաք Google One-ի անդամ, դուք կարող եք ուղղակիորեն կապվել Google-ի փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն Google-ի արտադրանքների և ծառայությունների (այդ թվում Google One-ի) վերաբերյալ ձեր բոլոր հարցերին: