Սկսած ամսական 1,99 $-ից

Բարձրացրեք ձեր առցանց անվտանգության մակարդակը Google One VPN-ի օգնությամբ

Գաղտնագրեք ձեր գործողությունները համացանցում և ստեղծեք անվտանգության լրացուցիչ մակարդակ Android, iOS, Windows և Mac սարքերում։

VPN-ը ներառված է 2 ՏԲ կամ ավելի մեծ ծավալով Premium սակագնային պլաններում և հասանելի է միայն որոշ երկրներում։

Լրացուցիչ առցանց պաշտպանություն

Google One VPN-ի օգնությամբ դուք կարող եք բարձրացնել Google-ի անվտանգության մակարդակը՝ ձեր գործողությունները համացանցում գաղտնագրելու համար, անկախ նրանից, թե ինչ հավելված կամ դիտարկիչ եք օգտագործում։

  • Սահմանափակեք ձեզ առցանց հետևելու հնարավորությունը՝ թաքցնելով ձեր IP հասցեն
  • Պաշտպանվել հաքերների գաղտնալսումից ոչ ապահով ցանցերին (օր․՝ հանրային Wi-Fi ցանցին) միանալիս
  • Այցելեք վեբ կայքեր ապահով և գաղտնագրված միացման միջոցով1

Անվտանգություն, որին կարող եք վստահել

Մեր արտադրանքներում մեծ կարևորություն է տրվում գաղտնիությանն ու անվտանգությանը։

  • Google-ը երբեք չի օգտագործի VPN-ի միացումը՝ դիտարկիչում կատարած ձեր գործողություններին հետևելու, դրանք գրանցելու կամ դրանց մասին տվյալները վաճառելու համար2
  • Պաշտպանության առաջադեմ միջոցները, որոնք ներդրված են մեր համակարգերում, երաշխավորում են, որ ոչ ոք չի կարողանա օգտագործել VPN-ը՝ համացանցում ձեր գործողությունների միջոցով ձեր ինքնությունը բացահայտելու համար։
  • Համոզվեք ինքներդ։ Մեր սպասառուների դարանները բաց կոդով են, և մեր ամբողջական գաղտնագրմամբ համակարգերն անկախ աուդիտի են ենթարկվում։

Արագագործություն

Google One VPN-ի հիմքում ընկած է Google-ի՝ իր դասի մեջ լավագույն ցանցային ճարտարապետությունը։ Դուք միշտ կարող եք միացնել VPN-ը։ Այն չի ազդի ինտերնետ կապի արագության վրա, երբ աշխատելիս լինեք ձեր հավելվածներում, դիտարկիչներում և ծառայություններում։

Ամբողջական ինտեգրում և համատեղ օգտագործելու հնարավորություն

Հեշտությամբ միացրեք Google One VPN-ը և հասանելի դարձրեք այն ձեր ընտանեկան խմբի անդամներին, նույնիսկ եթե նրանք տարբեր օպերացիոն համակարգերից են օգտվում։

  • Դուք կարող եք ակտիվացնել VPN-ը ձեր Android, iOS, Windows և Mac սարքերում
  • VPN պաշտպանությունը կարող է տարածվել ևս 5 հոգու վրա, եթե դուք կիսվեք ձեր սակագնային պլանով

Ինչպես է VPN-ն աշխատում

Ձեր դիտարկիչն ու հավելվածները համացանցում հաճախ փոխանցում են խիստ անձնական տեղեկություններ։ Որոշ կայքեր ու հավելվածներ գաղտնագրում չեն օգտագործում, կամ օգտագործում են հնացած կամ թույլ գաղտնագրում։
Փոխանցման ժամանակ չպաշտպանված տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ, ինչի արդյունքում կվտանգվի ձեր տվյալների գաղտնիությունն ու ընդհանուր անվտանգությունը։
Երբ միացնեք VPN-ը, ձեր առցանց տվյալները պաշտպանված կլինեն՝ անցնելով խիստ գաղտնագրված թունելի միջով։

Տեսեք, թե ինչով է տարբերվում Google One VPN-ը այլ VPN-ներից և ինչպես օգտվել դրանից։

Օգտագործեք Google One-ի ձեր բաժանորդագրության բոլոր հնարավորությունները

Google One VPN-ը 2 ՏԲ և ավելի մեծ ծավալով Premium սակագնային պլաններում ներառված բազմաթիվ առավելություններից մեկն է (հասանելի է միայն որոշ երկրներում)

Premium 2 ՏԲ
9,99 $/ամիսը կամ 99,99 $/տարին
  • Google One VPN
  • 2 ՏԲ տարածք
  • Կապ Google-ի գիտակների հետ
  • Կիսվեք մինչև 5 հոգու հետ
  • Google Լուսանկարների խմբագրման ավելի շատ գործառույթներ
  • Անդամակցության հատուկ բոնուսներ
  • 10% զեղչ Google Store-ում
  • Google Workspace Premium
Մեկ հպումով ակտիվացրեք VPN-ը Android և iOS սարքերում Google One հավելվածից կամ Windows-ի և Mac-ի համար նախատեսված համակարգչային հավելվածներից։3
1Դուք չեք կարողանա փոխել ձեր IP հասցեն, որպեսզի դիտեք ձեր երկրում անհասանելի բովանդակությունը։
2Ծառայության որակն ապահովելու համար մատյաններում նվազագույն գրանցում է կատարվում, սակայն ձեր ցանցի թրաֆիկը երբեք չի գրանցվում, իսկ ձեր IP-ն չի կապվում ձեր գործողությունների հետ։
3Համատեղելի օպերացիոն համակարգերի տարբերակների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։